Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից փախստականների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ տեղեկատվության, ծառայությունների հասանելիության և նրանց հզորացման միջոցով:
Տևողությունը՝ 36 ամիս | Նոյեմբեր 2024 – Նոյեմբեր 2027
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,730,000 եվրո | ԵՄ ներդրումը՝ 2,730,000 եվրո
Վայրը՝ ՀՀ բոլոր մարզերում
Նպատակներ
Ապահովել փախստականների շրջանում ինքնակազմակերպման և նախաձեռնողականության հնարավորություններ, որպեսզի նրանք ինքնուրույն պաշտպանեն իրենց իրավունքները և լուծեն իրենց համայնքի առջև ծառացած խնդիրները:
Ստեղծել և գործարկել ուղղորդման և տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ՝ փախստականների իրավունքներին առնչվող խնդիրների բարձրացման և լուծման համար:
Ստեղծել ծառայություններ և մեխանիզմներ փախստականների՝ հատուկ խոցելիություն ունեցող խմբերի իրավունքների պաշտպանության համար:
Գործողությունների ամփոփ նկարագիր
Գործարկել 4 համայնքային խորհուրդ Հայաստանի տարածքում
Գործարկել մարդու իրավունքներին վերաբերող 15 նախաձեռնություն, որոնք կիրականացվեն Լեռնային Ղարաղաբից 3 ՔՀԿ-ների կողմից
Իրականացնել մարդու իրավունքներին վերաբերող 12 ծրագիր, որոնք կիրականացվեն երիտասարդների կողմից
Գործարկել «Օրենքը` պարզեցված» հարթակը
Գործարկել կարիքների և ծառայությունների քարտեզ` շահառուների և շահագրգիռ կողմերի համար ուղղորդման մեխանիզմներով
Տրամադրել իրավաբանական օգնություն և ուղղորդում
Ստեղծել 6 ապահով տարածք Հայաստանի տարածքում
Ստեղծել ինքնօգնության խմբեր և տրամադրել կենսապահովմանն ուղղված աջակցություն
Բարելավել կանանց և աղջիկների համար առողջապահական ծառայությունները 100 մանկաբարձ-գինեկոլոգների կարողությունների զարգացման միջոցով
Իրականացնել 6 իրազեկման արշավներ խոցելի կանանց իրավունքների և նրանց կարիքներին համապատասխանող ծառայությունների վերաբերյալ
Ծրագիրը թվերով
Իրականացնող գործընկերներ: