Բարի գալուստ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի «ՊԱՐԶ ՕՐԵՆՔ» հարթակ։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ տեղեկատվության, ծառայությունների հասանելիության և նրանց հզորացման միջոցով:
Մասնակից կազմակերպություններ
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:
Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Այս կայքը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի թիմը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: