Ինքնազբաղվածության խթանման պետական ծրագիր ԼՂ-ի փախստականների համար
Ինքնազբաղվածության խթանման պետական ծրագրի նպատակն է աջակցել ԼՂ-ի փախստականների ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Ծրագիրն ունի բիզնես ուսուցման, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսավորման բաղադրիչներ։ Այս բաժնում կգտնես ծրագրի պայմանների ու դիմելու ընթացակարգի մասին ամբողջ տեղեկությունը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ծրագրի շրջանակում առաջնահերթություն կտրվի մշակող արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործունեության իրականացում նախատեսող բիզնես ծրագրերին։
-
Ծրագրի շահառու են հանդիսանում են այն անձինք, որոնք
ԼՂ փախստականների համար գործող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շրջանակում ստացել և իրացրել են հավաստագիրը։ Ընդ որում, ծրագիրը վերաբերում է նաև 2020 թ․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված անձանց ( տե՛ս ՀՀ կառավարության 2022թ․ N 169-Լ և 2024 թ․N 710-Լ որոշումները)
չեն հանդիսանում վարձու աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող/աշխատանքներ կատարող անձ
չեն հանդիսանում անհատ ձեռնարկատերի կամ նոտարի գործունեություն իրականացնող անձ
չեն հանդիսանում առկա ուսուցմամբ սովորող
չեն հանդիսանում ժամկետային պարտադիր զինվորական ծառայող
վերջին 3 ամիսների ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։
Ուշադրություն․ ծրագրին կարող է դիմել յուրաքանչյուր ընտանիքից միայն 1 անձ։
-
Ծրագրի շրջանակում ընտրված շահառուները կստանան՝
Աջակցություն բիզնես ծրագրի մշակման ու իրականացման փուլում
12 ամիս անվճար խորհրդատվություն և ուղեկցում (մենթորինգ)
Մասնագիտական խորհրդատվություն՝ հարկային օրենսդրության, վաճառքի, մարքեթինգի, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, ինչպես նաև բիզնեսում թվային ու արհեստական բանականության գործիքների ինտեգրման և այլ հարակից հարցերի վերաբերյալ
Դրամաշնորհ 2.000.000 ՀՀ դրամի չափով, եթե շահառուն ներդրում է կատարում ծրագրով նախատեսված գումարի 30%-ի չափով (դրամական, հիմնական գույքային միջոցներ, տարածք և այլն)
-
Գրանցվիր e-work.am հարթակում՝ մուտքագրելով քո անունը, ազգանունը, հայրանունը, Հանրային ծառայությունների համարանիշը(ՀԾՀ), էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը
Անցիր փոստով ստացած ակտիվացման հղումով և սահմանիր գաղտնաբառ հարթակի համար
Մուտք գործիր համակարգ, ընտրիր «Զբաղվածության ծրագրեր» բաժինը և «ԼՂ ինքնազբաղվածության ծրագիր» ենթաբաժինը
Ծանոթացիր ծրագրի մասնակցության պայմաններին և կատարիր անհրաժեշտ նշումները՝ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնի ընտրություն, ծրագրին մասնակցելու ցանկություն, տվյալների ստուգման համաձայնություն, տվյալների ոչ ճշգրիտ լինելու դեպքում իրավական հետևանքների մասին տեղեկացվածություն և այլն
Մուտքագրիր դիմումը
-
Դիմումներն ստանալուց հետո համակարգը ներկայացված տվյալների համապատասխանության դեպքում հաստատում է դրանք կամ մերժում՝ վերջինիս պարագայում ներկայացնելով նաև մերժման հիմնավորումը։ Դիմումների դիտարկումն ու շահառուների ընտրությունը կատարվում է ծրագրի հետ համագործակցող բիզնես կազմակերպությունների կողմից, հետևյալ չափանիշների հիման վրա՝
նախընտրելի գործունեության ոլորտը
բիզնես գաղափարի իրատեսականությունը
շահառուի աշխատանքային փորձը
ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կարողությունները, պատրաստակամությունն ու հնարավորությունները
Քո դիմումը հաստատելու պարագայում ՄՍԾ-ն քեզ ընդգրկում է բիզնես ուսուցման դասընթացներում՝ մինչև 3 ամիս ժամկետով, առնվազն շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ, որի արդյունքում մասնագետների օգնությամբ մշակում և ավարտուն տեսքի բերում բիզնես ծրագիրը։ Դասընթացների ավարտից հետո վերապատրաստող կազմակերպության կողմից դրական եզրակացություն ստացած բիզնես ծրագրերը ներկայացվում են ՄՍԾ՝ ֆինանսավորման համար։ Եթե քո բիզնես ծրագիրը հավանության արժանանա, քեզ հետ դրամաշնորհի պայմանագիր կկնքվի։ Պայմանագիրը կնքելուց հետո առաջին հերթին պետք է կատարես ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցում (այս հղումով կարող ես ծանոթանալ ՀՀ-ում բիզնես գործունեության պետական գրանցման մանրամասն ընթացակարգին):
Նկատի ունեցիր, որ նախքան դրամաշնորհի փոխանցումը դու պետք է ՄՍԾ ներկայացնես քո ներդրումները հիմնավորող փաստաթղթերը՝ բանկային հաշվի քաղվածքներ, գումարի փոխանցման վերաբերյալ բանկային փաստաթղթեր, վճարման հանձնարարականներ, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ, հաշիվ-ապրանքագրեր, վճարման անդորրագրեր, գնումների պայմանագրեր, սեփականության իրավունքը հաստատող, ինչպես նաև ներդրվող գույքի արժեքը հավաստող փաստաթղթեր։ Վերոնշյալ քայլերն անելուց հետո դրամաշնորհի գումարը կտրամադրվի քեզ մի քանի փուլով։
նախ, բիզնես ծրագրի բյուջեի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը, բայց ոչ ավելի, քան 2.000.000 ՀՀ դրամ
իսկ գումարի մնացած մասը կփոխանցվի բիզնես գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո
Քո բիզնես գործունեության մեկնարկից հետո ՄՍԾ-ն իրականացնելու է ամսեկան ու եռամսյա մոնիթորինգային այցեր գործարար ծրագրի կատարման ընթացքը ստուգելու նպատակով։ Ծրագրի մեկնարկից 1 և 1,5 տարի հետո ՄՍԾ-ն կիրականացնի ձեռնարկատիրական գործունեության շարունակականության ստուգում։ Մինչև 3 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունենալու պարագայում կստանաս լրացուցիչ մինչև 1,000,000 դրամ փոխհատուցում՝ ձեռքբերված հիմնական միջոցների համար։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ քո կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե չես պահպանել բիզնես ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները։
Ծրագրին դիմելու ընթացքում և դրանից հետո ծագած բոլոր հարցերի և խոչընդոտների դեպքում կարող ես զանգել հետևյալ թեժ գծերին՝
Միասնական սոցիալական ծառայություն՝
114
«Արցախ» տեղեկատվական կենտրոն՝
011-444-443
Կանանց կենտրոն․ Շուշի՝