Աշխատանքի որոնման առցանց հարթակներ
Այս բաժնում դու կգտնես տեղեկություններ աշխատանքի որոնման մի շարք առցանց հարթակների մասին, որոնք կօգնեն քեզ հեշտ կողմնորոշվել հայաստանյան աշխատաշուկայում։
E-work.am-ը աշխատանք փնտրողին ոը գործատուին միավորող առաջին պետական թվային հարթակն է Հաաստանում։ Հարթակը քեզ հնարավորություն կտա գտնել աշխատանք և աշխատակից, դիմել աշխատանքային պրակտիկա և կամավորական աշխատանք առաջարկող գործատուներին, հրապարակել աշխատանքի, աշխատանքային պրակտիկայի և կամավոր աշխատանքի վերաբերյալ հայտարարություններ, հրավիրել նախընտրելի աշխատակցին հարցազրույցի՝ նշելով հարցազրույցի օր և ժամ, առցանց եղանակով դիմել պետական զբաղվածության ոլորտում իրականացվող զբաղվածության ծրագրերին։ Սույն ուղեցույցը քեզ կօգնի հեշտ կողմնորոշվել հարթակում և գտնել անհրաժեշտ տեղեկությունը։
CareerCenter.am հարթակը աշխատանքի և կարիերայի առաջխաղացման առցանց հարթակ է, որի նպատակն է ապահովել արագ, անվճար և լայն հասանելիություն հայաստանյան աշխատաշուկայի հնարավորություններին։ Այն ստեղծված է ինչպես աշխատանք փնտրողների համար, ովքեր կարող են որոնել թափուր հաստիքներ, ստեղծել և տարածել իրենց CV-ն ու դիմել առցանց, այնպես էլ գործատուների համար, ովքեր կարող են տեղադրել հայտարարություններ և գտնել համապատասխան թեկնածուներ։ Հարթակը նաև նպաստում է մասնագիտական զարգացմանը՝ առաջարկելով կրթական նյութեր և թրեյնինգներ։
Staff.am-ը կարիերայի առաջատար հարթակներից մեկն է Հայաստանում, որն առաջարկում է աշխատանքի որոնման, թափուր հաստիքների ծանուցման լայն հնարավորություններ, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման ու զարգացման դասընթացներ ու միջոցառումներ։ Հարթակն ունի նաև բջջային հավելված։
Job.am աշխատանք փնտրողների և գործատուների հարթակ է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ քո մասնագիտությանը կամ նախասիրություններին համապատասխանող թափուր աշխատատեղերին ու ոլորտային գործատուներին, ծանուցել թափուր աշխատատեղի մասին՝ որպես գործատու, ինչպես նաև ներկայացնել քո ռեզյումեն անձնական էջում։