ԼՂ-ի փախստական ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիր
Եթե ԼՂ-ից փախստական ուսանող ես և սովորում ես ՀՀ պետական ուսումնական հաստատություններում, ապա կարող ես դիմել ուսման վարձի փոխհատուցման պետական ծրագրին։
-
Ուսման վարձի փոխհատուցման պետական ծրագրի շահառուներն են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից տեղահանված այն ուսանողները, որոնք՝
2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ սովորում էին ԼՂ-ում նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, իսկ տեղահանությունից հետո համապատասխան կարգով հրամանագրվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ
2024-2025, 2024-2025, 2025-2026 ուսումնական տարում ընդունվել և սովորում են ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում
-
Ծրագրի շրջանակներում տրամադրվում է ուսման վարձի 100%-ի չափով փոխհատուցում, եթե դու հաղթահարել ես ՄՈԳ-ի համապատասխան շեմը։ Մանրամասներին ծանոթացիր ստորև.
2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդունված և սովորող տեղահանված ուսանողները ստանում են փոխհատուցում, եթե տարեկան կտրվածքով պահպանում են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) 75%-ը շեմը
2023-2024, 2024-2025, 2025-2026 ուսումնական տարիներին ընդունված տեղահանված ուսանողները 1-ին կիսամյակը սովորում են անվճար, հաջորդ կիսամյակների համար փոխհատուցումը տրամադրվում է ամեն նախորդ կիսամյակի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) 75% շեմը հաղթահարելու դեպքում։ Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որտեղ ներդրված չէ ՄՈԳ-ի համակարգ, նախորդ կիսամյակի գնահատականների առնվազն 50%-ը պետք է լինի «լավ» կամ «գերազանց»։
Ծրագրի պայմաններին բավարարելու պարագայում ուսանողը շարունակում է աջակցությունը ստանալ մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը
-
Ծրագրին դիմելու համար Փախստականի վկայականով կարող ես դիմել քո կրթական հաստատության դեկանատ։ Փախստականի վկայականի առկայությունը պարտադիր է նույնիսկ այն պարագայում, երբ արդեն ՀՀ քաղաքացի ես։
Փախստականի վկայականը կորցրած լինելու դեպքում դեկանատին պիտի տրամադրես համապատասխան տեղեկանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից առ այն, որ դու ԼՂ-ից տեղահանված անձ ես, ու քո տվյալներն առկա են տեղահանվածների տվյալների շտեմարանում։ Տեղեկանքն ուսումնասիրելուց հետո աջակցությունը կհաստատվի և կփոխանցվի անմիջապես կրթական հաստատության հաշվեհամարին։
-
Փոխհատուցումը չի տրամադրվում, եթե դու
տեղափոխվել ես այլ ուսումնական հաստատություն՝ փոխելով կրթական ծրագիրը
փոխել ես կրթական ծրագիրը
առկա ուսուցման համակարգից տեղափոխվել ես հեռակա ուսուցման համակարգ՝ փոխելով կրթական ծրագիրը
չես հաղթահարել միջին որակական գնահատականի (ՄՈԳ) 75 % շեմը
ուսման վարձի ամբողջական փոխհատուցում ես ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձից
հեռացվել ես ուսումնական հաստատությունից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ այստեղ կգտնես ուսման վարձի փոխհատուցման պետական ծրագրի շրջանակում ներառված մասնագիտությունների ցանկը և տրամադրվող փոխհատուցման առավելագույն չափը՝ ըստ մասնագիտությունների։ Այս ցանկը վերաբերում է միայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1762-Լ շահառուներին։
Ծրագրին վերաբերող ՀՀ կառավարության որոշումները՝
ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1762-Լ որոշում
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշում
Ծրագրին դիմելու ընթացքում և դրանից հետո ծագած բոլոր հարցերի և խոչընդոտների դեպքում կարող ես զանգել հետևյալ թեժ գծերին՝
ԿԳՄՍՆ
+374-10-599600
«Արցախ» տեղեկատվական կենտրոն՝
011-444-443
Կանանց կենտրոն․ Շուշի՝